
«Հուսամ՝ այս դեպքը նախադեպ կդառնա այլ երկրների ու տեղական ինքնակառավարման մարմինների համար»․ Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային օգնության համար
Արցախի
նախագահ Արայիկ Հարությունյանը տեսակապով ողջունել է ֆրանսիական քաղաքների ու շրջանների հումանիտար օգնության շարասյունը ուղեկցող պատվիրակության անդամներին։ Այս մասին Հարությունյանը
տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Փարիզ քաղաքի, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնների
ներկայացուցիչներին, ովքեր Արցախի համար ծանր ժամանակահատվածում հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին ու բարեկամության ուխտին՝ սատար
կանգնելով լիակատար պաշարման մեջ ցեղասպանության
ենթարկվող արցախցիներին: Հուսամ՝ հումանիտար բեռներով բեռնված 10 մեքենաները կկարողանան
անցնել Լաչինի միջանցքը և մեղմացնել Արցախի ժողովրդի զրկանքները, իսկ այս դեպքը նախադեպ
կդառնա այլ երկրների ու տեղական ինքնակառավարման մարմինների համար», – գրել է Հարությունյանը։