29 Մայ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պեսկովը վտանգավոր է անվանել Ուկրաինայի կողմից Ռուսաստանին հեռահար հրթիռներով հարվածելու Արևմուտքի սահմանափակումները վերացնելու որոշումը

Պեսկովը վտանգավոր է անվանել Ուկրաինայի կողմից Ռուսաստանին հեռահար հրթիռներով հարվածելու Արևմուտքի սահմանափակումները վերացնելու որոշումը

Եվրոպական մի շարք երկրների՝ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին հրթիռային հարվածների հեռահարության սահմանափակումները վերացնելու որոշումը պոտենցիալ վտանգավոր է և հակասում է կարգավորման փորձերին: Այս մասին Life պարբերականի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ որոշումները, եթե իրականում նման որոշումներ կայանան, բացարձակապես հակասում են քաղաքական կարգավորման հասնելու մեր ձգտումներին և այն ջանքերին, որոնք այժմ արվում են կարգավորման շրջանակներում»,- նշել է նա։

«Այսինքն, սա բավականին վտանգավոր որոշում է», – ամփոփել է Պեսկովը։

Ռազմագերիներ