
Լաչինում այս վիճակը ՀՀ կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանքն է. Զախարովա
Ռուս խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելը տեղին չէ, սա
Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքն է․
ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից 3 արցախցի երիտասարդների առևանգմանը՝ Զախարովան
կարևորեց Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության անհրաժեշտությանը։
«Խաղաղապահների խնդիրն այն է, որ ազդեցությունը գործադրվի ԼՂ հայերի
իրավունքների և անվտանգության ապահովման համար, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև
երկխոսության միջոցով»,- ասել է Մարիա Զախարովան։