Արցախցի տղաներին առևանգած ադրբեջանցիներն ինչպե՞ս են «հումանիտար օգնություն» ուղարկում Արցախ․ ակցիայի մասնակից
Արցախի բնակիչները վրաններ են տեղադրել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
և հերթապահություն են սահմանել՝ թույլ չտալու «հումանիտար բեռ» տեղափոխող ադրբեջանական
բեռնատարների մուտքը։
«Ընդամենը 3 օր առաջ 3 արցախցի տղաների առևանգած ադրբեջանցիներն
ինչպե՞ս է, որ այսօր մտածում են Արցախի բնակիչների մասին և հումանիտար բեռ են ուղարկում՝
այն էլ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհահատվածով»,-այս մասին ABC Media-ի հետ զրույցում
ասել են ադրբեջանական կեղծ օգնությունը մերժող քաղաքացիները։
Հավաքվածների հետ հանդիպման էր եկել ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։
Ակցիայի մասնակիցներին իր աջակցությունն է հայտնել նաև Ասկերանի վարչական շրջանի ղեկավարը,
որը նշել է, որ իր ինքը շարունակաբար այցելելու է բնակիչներին, ովքեր Ակնա-Ստեփանակերտ
ճանապարհին վրաններ տեղադրած քաղաքացիներին։