26 Դեկ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցիների «մարդասիրական բեռն» Արցախում չեն ընդունում

Ադրբեջանցիների «մարդասիրական բեռն» Արցախում չեն ընդունում

Օգոստոսի 29-ին Ադրբեջանը հայտարարեց, որ 40 տոննա ալյուր է ուղարկում
Արցախ։ Լուրը, բնականաբար, միանշանակ չընդունվեց։ Սկզբից էլ ենթադրելի էր, որ արցախցիները
թույլ չեն տա բեռն Ակնայի ճանապարհով մտցնել Արցախ։

Ի դեպ, այսպես կոչված «մարդասիրական բեռն» Արցախ ուղարկելու նախորդ օրն Արցախի
ազգային ժողովում արտահերթ խորհրդակցություն էր՝ Արայիկ Հարությունյանի հրավերով։
6 ժամ տևած հանդիպումից հետո նա հայտարարել էր, որ հացի խնդիրը կլուծվի։ Հայտարարությունից
ժամեր անց՝ ադրբեջանական բեռնատարները ճանապարհ ընկան, իսկ Արցախի տեղեկատվական շտաբը
հայտարարեց՝ ալյուրի սղության պատճառով յուրաքանչյուր ընտանիքի մեկ հաց կվաճառվի։

Մանրամասները՝ տեսանյութում։