
ՌԴ-ն շնորհակալ է Թրամփին իր ջանքերի համար․ Պեսկով
ԱՄՆ-ն՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, զգալի ջանքեր է գործադրում Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Մոսկվան շնորհակալ է իր ամերիկացի գործընկերներին միջնորդության համար, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ակնհայտ է, որ ամերիկյան կողմը, որը զգալի ջանքեր է գործադրում խաղաղ կարգավորման համար, և անձամբ նախագահ Թրամփը ցանկանում են արագ կարգավորում։ Մենք շնորհակալ ենք անձամբ նախագահ Թրամփի միջնորդական ջանքերի համար», – նշել է նա՝ մեկնաբանելով Թրամփի վերջին քննադատական հայտարարությունները կարգավորման գործընթացի վերաբերյալ։