Այն, ինչ տեղի է ունենքում հիմա Արցախում, նման է ցեղասպանության․ Փարիզի քաղաքապետ
Մենք եկել ենք այստեղ՝ արտահայտելու մեր աջակցությունն ու համերաշխությունը։
Մեր պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների, քաղաքական ամենատարբեր
հայացքների մարդկանց, բայց բոլորիս միավորում է Հայաստանը և Արցախը․
այս մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ Կոռնիձորում տեղի ունեցող մամուլի
ասուլիսի ժամանակ։
«Ի շնորհիվ բոլորի ներգրավածության՝ մենք կարողացանք տասը բեռնատար
բերել, որոնք պարունակում են հիմնականում չհնացող սնունդ, երեխաների համար սնունդ,
արևային պանելներ և այն ամենը, ինչը հնարավորություն կտա արցախցիներին դիմադրել։
Այն նախատեսված է Արցախի 6 քաղաքների համար, որոնք դեկտեմբերից
շրջափակման մեջ են»,- ասել է Փարիզի քաղաքապետը։
Անն Իդալգոյի խոսքով՝ շրջափակումը խախտում է միջազգային իրավունքը։
«Մենք կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը։ Արցախահայերը շրջափակման մեջ են
գտնվում՝ անկախ իրենց կամքից, և այս շրջափակումը իրականցվում է՝ խախտելով միջազգային
իրավունքը և 2020 թվականի հրադադարի պայմանավորվածությունը։ Այն, ինչ տեղի է ունենում
հիմա Արցախում, նման է ցեղասպանության»,- ասաց նա։
Իր խոսքի վերջում Փարիզի քաղաքապետը դիմել է Ֆրանսիայի նախագահ
Էմանուել Մակրոնին` կոչ անելով օգտագործել իր դիրքը՝ ՄԱԿ-ում բանաձև ընդունելու համար։