
Իշխանականներն ու ընդդիմադիրները նույն ճանապարհին․ Ապարանում տոն էր
Ապարանում վաղ առավոտյան հայկական զուռնան ու դհոլն են քաղաքացիներին արթնացրել։
Քաղաքի սրտից Արցախին նվիրված համերգով է մեկնարկել Առաջին Հանրապետության 107-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը։ Ներկա էին Արցախի ազգային ժողովի պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։