29 Մայ
2025
19.1° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների 2-րդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին՝ Ստամբուլում. Լավրով

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների 2-րդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին՝ Ստամբուլում. Լավրով

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին` Ստամբուլում․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր պատվիրակությունը նրա ղեկավար Մեդինսկիի գլխավորությամբ պատրաստ է այս հուշագիրը ներկայացնել ուկրաինական պատվիրակությանը և անհրաժեշտ պարզաբանումներ տալ հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 2-ին Ստամբուլում վերսկսված ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ երախտագիտությունը հայտնել մեր թուրք գործընկերներին թուրքական հյուրընկալ հարթակ տրամադրելու համար, ինչի մասին երեկ հաստատել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվա կատարած այցի ժամանակ։

Հուսով ենք, որ բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն, և ոչ խոսքերով շահագրգռված են խաղաղ գործընթացի հաջողությամբ, կաջակցեն ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների նոր փուլի անցկացմանը Ստամբուլում»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ռազմագերիներ