Առևանգված արցախցի երիտասարդների իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ
Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց
իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում
է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով. այս
մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի և ներկայացուցչի գրասենյակի
ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ Օգոստոսի 28֊ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ
իրականացված Արցախից Հայաստան քաղաքացիական անձանց հերթական տեղափոխման ժամանակ, Ադրբեջանն
Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետում առևանգել է 3 երիտասարդի,
որոնք եղել են ուսանողներ։