30 Մայ
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
18.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնիայում կխստացվի ոչ ավանդական անունների դեմ պայքարը

Ճապոնիայում կխստացվի ոչ ավանդական անունների դեմ պայքարը

Ճապոնիայի կառավարությունը խստացնում է այսպես կոչված «կիրակիրա» (փայլուն․ այստեղ նշանակում է ոչ ավանդական, նորաձև) անունների դեմ պայքարը․ գրում է CNN-ը։

Երկուշաբթի ուժի մեջ են մտել նոր օրենքներ, որոնք սահմանափակում են ծնողների՝ իրենց երեխաներին ոչ ավանդական ձևերով արտասանվող անուններ տալու հնարավորություները:

Լուրը տարբեր արձագանքներ է առաջացրել ճապոնական հասարակության շրջանում. սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր պնդում են, որ «կիրակիրա» անունները անհատականության արտահայտություն են, որ դրանք բավականին անվնաս են և չեն պահանջում կառավարության կողմից կարգավորումներ։

Որոշները, սակայն, ողջունել են փոփոխությունը՝ նշելով, որ ոչ ավանդական անուններ ունեցող երեխաները կարող են ենթարկվել ծաղրի կամ առնվազն բախվել վարչական բարդությունների, ինչպիսիք են գրանցումները կամ բանկային գործարքները:

Նշենք, որ Ճապոնիայում նկատվում է երեխաներին արտասովոր անուններով անվանելու միտում, օրինակ՝ «Նայք», «Պիկաչու» կամ «Պուդինգ»։

Թեև նման անուններով մարդիկ դեռևս փոքրամասնություն են կազմում, նմանատիպ անունները վերջին տասնամյակների ընթացքում ժողովրդականություն են ձեռք բերել, քանի որ ծնողները մերժում են ավանդական ճապոնական անունները՝ հօգուտ ավելի յուրահատուկ անունների։

Ռազմագերիներ