30 Մայ
2025
26.2° c ԵՐԵՎԱՆ
18.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանը սահմանափակել է Թրամփի՝ մաքսատուրքեր սահմանելու իրավունքը

Դատարանը սահմանափակել է Թրամփի՝ մաքսատուրքեր սահմանելու իրավունքը

Մայիսի 28-ին ԱՄՆ դաշնային դատարանը որոշում կայացրեց արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մաքսատուրքեր սահմանել՝ վկայակոչելով լիազորությունների չարաշահումը. այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դատարանին։

«Նախագահը գերազանցել է իր լիազորությունները՝ համապարփակ մաքսատուրքեր սահմանելով այն երկրներից ներմուծվող ապրանքների վրա, որոնք ԱՄՆ-ին ավելի շատ են վաճառում, քան գնում», – ասված է դատարանի որոշման մեջ։

Նշվում է, որ մաքսատուրքեր սահմանելիս ԱՄՆ նախագահը ղեկավարվել է Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքով (IEEPA): Դատարանը պարզել է, որ Թրամփը գերազանցել է նախագահին IEEPA-ի շրջանակներում տրված լիազորությունները։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ առաջնորդի վարչակազմը գրեթե անմիջապես բողոքարկման ծանուցում է ներկայացրել։

Ռազմագերիներ