
Իլոն Մասկի՝ 1 տրիլիոն դոլարի ծախսերի կրճատման ծրագիրը ձախողվել է․ Politico
Մասկը չի կարողացել հասնել իր նպատակին՝ կրճատել պետական ծախսերը 1 տրիլիոն դոլարով ԱՄՆ կառավարությունում իր պաշտոնավարման ընթացքում. հաղորդում է Politico-ն։
Համարվում է, որ գործարարը չի կարողացել նույնիսկ մոտենալ ցանկալի խնայողություններին, ինչպես նաև չի կարողացել էական ազդեցություն ունենալ ԱՄՆ պարտքային ճգնաժամի վրա։ Հրատարակությունը կարծում է, որ այս կարիքների համար ստեղծված Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) կհիշվի «ավելի շատ որպես քաոսային բաց թողնված հնարավորություն, քան որպես դաշնային կառավարության վերափոխում»։
DOGE-ը կրճատել կամ փակել է 11 դաշնային գործակալություն, և մոտ 250,000 դաշնային աշխատողներ լքել են իրենց աշխատանքը, և, ինչպես նշվում է, հարկատուներին խնայել է 160 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, կառավարության ընդհանուր ծախսերը աճել են:
Նախօրեին Մասկը X-ում գրառում է արել, որ «իր ժամանակը որպես պետական հատուկ ծառայող ավարտվում է»։ Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ DOGE-ի դերը ԱՄՆ կառավարությունում ժամանակի ընթացքում միայն կաճի։
Ապրիլին ձեռնարկատերը հայտարարել է, որ մայիսից կնվազեցնի իր մասնակցությունը DOGE-ում։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Tesla-ն հայտնել է, որ 2025 թվականի առաջին եռամսյակում իր զուտ շահույթը 71%-ով նվազել է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ։ Վերլուծաբանները եկամուտների անկումը, ի թիվս այլ բաների, բացատրում են որպես գործարարի քաղաքական գործունեության հետևանք՝ DOGE-ի կուրատորի պաշտոնում։