30 Մայ
2025
27.1° c ԵՐԵՎԱՆ
18.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Սթիվ Ուիթքոֆի առաջարկը

Նեթանյահուն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Սթիվ Ուիթքոֆի առաջարկը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իսրայելցի պատանդների ընտանիքներին հայտնել է, որ պատրաստ է առաջ շարժվել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ ժամանակավոր հրադադարի և պատանդների ազատման վերջին պայմանագրի առաջարկով․ հաղորդում է Times of Israel-ը։

Առաջարկը ենթադրում է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հաստատում՝ 10 իսրայելցի պատանդների ազատ արձակման դիմաց:

Հաղորդվում է, որ Համասը դժգոհ է այդ առաջարկից, քանի որ այն հնարավորություն է տալիս Իսրայելին վերսկսել մարտերը ժամանակավոր հրադադարի ավարտից հետո։

Ռազմագերիներ