27 Նոյ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր պարագայում ոչինչ «հանուն ոչնչի» չի արվում․ Դավիթ Իշխանյան

Մեր պարագայում ոչինչ «հանուն ոչնչի» չի արվում․ Դավիթ Իշխանյան

Շատ ծանր բառեր են «հանուն ոչնչի»-ն, որը հայտնի մարդու կողմից
հայտարարվեց ժամանակին․ այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
նախագահ Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ արդյոք հնարավոր է մոտ ապագայում
պարզվի, որ 120 հազար մարդ զրկանքներով անցել է հանուն ոչնչի։

«Ես համոզված եմ, որ մեր պարագայում գոնե «հանուն ոչնչի» ոչինչ
չի արվում»,-ասել է Դավիթ Իշխանյանը՝ հավելելով, որ այս օրերին Արցախում տեղի ունեցողը
ևս պատերազմի շարունակությունն է։

«Դժվար է այսօր իմ տեսլականը մարսելի դարձնել մեր հանրության համար, սակայն
նորից կհիշեցնեմ, թե ինչպես էր Արցախը 100 տարի առաջ նորից կռիվ տալիս իր ինքնորոշման
համար, բայց  բռնի ուժով կցեցին Ադրբեջանին։ Այս ամենից հետո Արցախը 30 տարի առաջ
նորից սկսեց պայքարել նույն տեսլականով։ Իմ տեսլականը մեր ինքնորոշման մեջ է, մեր մայր
հայրենիքին միանալու մեջ է, սա ազգային ազատագրական ծանր պայքարի փուլ է»,-հայտարարել
է Իշխանյանը։