Հայաստանի Հանրապետությունը վաղուց Արցախի համար անվտանգության երաշխիք չի հանդիսանում․ Դավիթ Իշխանյան
Մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Բերձորի միջանցք, և այդ
ճանապարհով Հայաստանի հետ կապող երթևեկը պետք է վերականգնվի. մամուլի ասուլիսի ընթացքում
հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։
Իշխանյանն իր խոսքում անդրադարձել է Արցախի ժողովրդի ինքնորոշմանն
ու կարգավիճակին՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը վաղուց Արցախի համար անվտանգության
երաշխիք չի հանդիսանում։
Նա նշել է, որ Ակնայով ճանապարհի մասով Ադրբեջանի ձգտումները նորություն
չեն։
«Ադրբեջանի երեկվա քայլը մեզ համար հասկանալի, բայց անընդունելի
է: Մենք ունենք միայն մեկ ճանապարհ։ Ադրբեջանի քաղաքական քայլերը հասկանալի են՝ աշխարհին
ցույց են տալիս, որ իրենց կողմից հնարավոր բոլոր քայլերն արվում են Արցախի ժողովրդի
կարիքներն ապահովելու համար։ Նա փորձում է իր «Կարմիր մահիկով» Արցախից դուրս մղել
Կարմիր Խաչի
Ստեփանակերտում գտնվող գրասենյակը»,- նշել
է Իշխանյանը։
Ըստ ԱՀ ԱԺ նախագահի՝ Ադրբեջանը դեռ վաղուց է ցանկացել Կարմիր Խաչի
գրասենյակը դուրս մղել Արցախից։ «Նրանք, բնականաբար, կարող էին Կարմիր Խաչի մեքենաներով
ուղարկել, այսպես կոչված օգնությունը»,-ասել է նա։