
Ադրբեջանի «մարդասիրական օգնությունը» նույն վայրում է՝ Ասկերանի ոստիկանական կետից 200-400մ հեռու
Ասկերանի և հարակից գյուղերի բազմաթիվ բնակիչներ շարունակում են մնալ Ստեփանակերտ-Ակնա ճանապարհին՝ ցանկանալով կանխել ադրբեջանական «հումանիտար» բեռի մուտքն Արցախի Հանրապետությունը։
Ակցիայի մասնակիցներից մեկը ABC Media-ին տեղեկացրեց, որ այժմ տեղում պաստառներ են տեղադրվում։
«Իրավիճակը կայուն է, Ադրբեջանի ուղարկած «մարդասիրական օգնությունը» նույն վայրում է՝ ՌԴ խաղաղապահների անցակետից առաջ ու Ասկերանի ոստիկանական կետից 200-400 մետր հեռավորության վրա»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։