27 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միայն Արցախում կարող են տոտալ բլոկադայի և սովի պայմաններում պնդել, որ թշնամուց որևէ բեռ չեն ընդունի․ Տիգրան Աբրահամյան

Միայն Արցախում կարող են տոտալ բլոկադայի և սովի պայմաններում պնդել, որ թշնամուց որևէ բեռ չեն ընդունի․ Տիգրան Աբրահամյան

Մենակ Արցախում մարդիկ կարող են տոտալ բլոկադայի և որպես հետևանք
սովի պայմաններում, մի կողմ դնել կենցաղն ու դրա բերած ծանր վիճակը ու այս պայմաններում
էլ պնդեն, որ թշնամուց որևէ բեռ չեն ընդունի և դա ամեն գնով պաշտպանեն. այս մասին ֆեյսբուքյան
իր էջում գրել է «Պատիվ Ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Կան հարցեր,
որոնց վերաբերյալ Հայաստանից կոռեկտ և բարոյական չէ խորհուրդներ կամ հորդորներ հղել
արցախցիներին, մյուս կողմից` արցախցիներն իրենց հատուկ արժանապատիվ կեցվածքը բոլոր
կարևոր պահերին դրսևորում են:

Արցախի ներսում արդեն անհաշվելի թվով խնդիրներ են կուտակվել`
կառավարման խնդրից մինչև ցամաք հացի խնդիր, բայց արցախցիներն ամեն ինչ անում են, որպեսզի
ազգային մտածելակերպը առաջնային օրակարգից դուրս մղի ստամոքսային մտածողությունը»,-գրել է նա: