03 Հնս
2025
18° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը

Մայիսի 29-ին ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհան. այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

«Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ օդաճնշիչ ատրճանակով դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը։

Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին»,–ասված է հաղորդագրությունում։

Ռազմագերիներ