27 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի ոչ նավթային արտահանումն աճել է մինչև 19,3 մլրդ դոլար

Իրանի ոչ նավթային արտահանումն աճել է մինչև 19,3 մլրդ դոլար

2023 թվականի առաջին հինգ ամիսներին Իրանն արտահանել է 55,9 մլն տոննա ապրանք՝
19,3 մլրդ դոլարի չափով։ Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը՝ հղում տալով
Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայությանը։

Ըստ աղբյուրի՝ Իրանը նույն ժամանակահատվածում ներմուծել է 14,4 մլն տոննա ապրանք՝
24,2 մլրդ դոլարի չափով, ինչը կշռային արտահայտությամբ աճել է 2,17% տոկոսով, իսկ արժեքային
արտահայտությամբ՝ 7,49  տոկոսով՝ նախորդ տարվա
նույն ժամանակահատվածի համեմատ:

Իրանի ոչ նավթային ապրանքների արտահանումը, բացառությամբ մազութի և կերոսինի, արժեքային
արտահայտությամբ նվազել է 8,55 տոկոսով և քաշային արտահայտությամբ ավելացել 26,56 տոկոսով:

Մաքսային ծառայության զեկույցում նշվում է, որ արտահանման եկամուտների կրճատման
հիմնական պատճառը համաշխարհային մակարդակով նավթաքիմիական ապրանքների գների նվազումն
է:

Ըստ զեկույցի՝ Չինաստանը, Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Թուրքիան
և Հնդկաստանը ընդգրկվել են իրանական արտահանման խոշորագույն ուղղությունների հնգյակում,
համապատասխանաբար, նրանց բաժին է ընկել քաշի 75,13 տոկոսը և արտահանման ընդհանուր արժեքի
74,77 տոկոսը:

ԱՄԷ-ն, Չինաստանը, Թուրքիան, Գերմանիան և Հնդկաստանը մտել են ներմուծման խոշորագույն
երկրների հնգյակում, համապատասխանաբար, նրանց բաժին է ընկել քաշի 62 տոկոսը և իրանական
ներմուծման ընդհանուր արժեքի 76,6 տոկոսը:

Նույն ժամանակահատվածում Իրանի տարածքով տարանցումը նույնպես
աճել է 5,4 տոկոսով ՝ հասնելով 6,2 միլիոն տոննայի: