25 Հնս
2025
18.1° c ԵՐԵՎԱՆ
9.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նախագահ կդառնա Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոքը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նախագահ կդառնա Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոքը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նախագահ է ընտրվել Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

«Որպես Գլխավոր ասամբլեայի նախագահ՝ ես կմասնակցեմ բոլոր անդամ երկրների հետ վստահության վրա հիմնված երկխոսությանը: Իմ դուռը միշտ բաց կլինի բոլորի համար»,- քվեարկությունից հետո ասել է Բերբոքը:

Գերմանիայի ԱԳՆ նախկին ղեկավարը հավաքել է 167 ձայն, և սա բավական էր հաղթելու համար։ Նա շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր քվեարկել են իրենց աջակցության և վստահության համար։

Երդմնակալությունը նախատեսված է սեպտեմբերի 9-ին։

Բերբոքը զբաղեցրել է Գերմանիայի արտգործնախարարի պաշտոնը 2021-2025 թվականներին:

Ռազմագերիներ