Արցախցիները հավաքվել են Ստեփանակերտ-Ակնա ճանապարհին
Այս պահին Ստեփանակերտ-Ակնա ճանապարհին հավաք է։ Ասկերանի բնակիչները թույլ չեն տալիս
Ադրբեջանի ուղարկած «հումանիտար» բեռը մտնեն Արցախ։
Հավաքին միացել են նաև Ստեփանակերտի բնակիչները։
Այս պահին էլ մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտ-Ակնա ճանապարհահատված չի դադարում։
Բեռնատարները կանգնած են խաղաղապահ զորքի Ասկերան-Ակնա հենակետի մոտ։
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի։