05 Հնս
2025
21.2° c ԵՐԵՎԱՆ
12.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանում բնական աղետներից 36 մարդ է մահացել, վնասվել է 10 հազար տուն

Հնդկաստանում բնական աղետներից 36 մարդ է մահացել, վնասվել է 10 հազար տուն

Հնդկաստանի հյուսիս-արևելքում մուսսոնային անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների զոհերի թիվը հասել է 36-ի. հայտնում է The Hindu թերթը։ Բացի այդ՝ տուժել է ավելի քան 550 հազար բնակիչ։

Անդադար անձրևների և գետերի վարարման պատճառով մայիսի 29-ից ի վեր ամենաբարձր մահացության թիվը գրանցվել է Ասամ նահանգում, որտեղ բնական աղետի հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ 3 զինվոր։ Զոհվածների և անհետ կորածների մասին տեղեկություններ են ստացվել նաև Արունաչալ Պրադեշ, Մեգհալայա, Միզորամ, Սիկկիմ և Տրիպուրա նահանգներից։

Շրջաններում վնասվել է ավելի քան 10 հազար տուն, փակվել են դպրոցները, խափանվել է երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունը, իսկ բնակչությանը սննդի և անհրաժեշտ պարագաների մատակարարումը բարդացել է։

Ռազմագերիներ