
Մոնղոլիայի վարչապետը հրաժարական է տվել որդու շքեղ ապրելակերպի շուրջ ծագած սկանդալից հետո
Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեն հրաժարական է տվել որդու շքեղ ապրելակերպի շուրջ ծագած սկանդալից հետո. տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Պատճառը վարչապետի 22-ամյա որդու՝ հարսնացուին տված թանկարժեք նվերների մասին սոցցանցային հրապարակումներն էին։ Ցուցարարները պահանջում են, որ վարչապետը նշի՝ որտեղից որդուն այդքան գումար՝ սիրելիին ադամանդե մատանի, մեքենա և դիզայներական պայուսակ նվիրելու համար:
Արդյունքում հունիսի 3-ին՝ երկրի մայրաքաղաք Ուլան Բատորում շաբաթներ շարունակ ընթացող կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերի ֆոնին, վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին։
Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեն կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև նոր վարչապետի նշանակումը։ Օրենքի համաձայն՝ Մոնղոլիայի կառավարության նոր ղեկավարը պետք է նշանակվի 30 օրվա ընթացքում։ Օյուն-Էրդենեն Մոնղոլիայի վարչապետն է 2021 թվականից։ Նա հերքում է իր դեմ ներկայացված կոռուպցիոն բոլոր մեղադրանքները։