
Նիդերլանդների կառավարությունը հրաժարական է տալիս
Նիդերլանդների վարչապետ Դիկ Սխոֆը հայտարարել է, որ իր կաբինետը հրաժարական է տալիս «Ազատության կուսակցության» առաջնորդ Գերտ Վիլդերսի՝ իշխող կոալիցիայից դուրս գալու որոշումից հետո: Վիլդերսը հայտարարել է, որ իր կուսակցությունը դուրս է գալիս իշխող կոալիցիայից, քանի որ դրա անդամները չեն աջակցել ներգաղթային քաղաքականության խստացման իր նոր ծրագրին․ տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
««Ազատության կուսակցության» ներկայացուցիչների հեռանալու հետ մեկտեղ, այս կառավարությանը բավարար աջակցություն չկա», – հայտարարել է Սխոֆը Նախարարների խորհրդի նիստից հետո։
Նա հավելել է, որ գնում է թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի մոտ՝ խնդրելու նախարարների հրաժարականը:
«Կառավարության մնացած մասը կշարունակի պաշտոնավարել ժամանակավորապես», – հայտնել է Սխոֆը: