
Իսրայելցիները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել Երուսաղեմի հայկական վանքի նկատմամբ
Իսրայելում երկու անցորդ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ թքելով Երուսաղեմի հայկական վանքի մուտքի մոտ. այս մասին սոցիալական ցանցերում ահազանգել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։
Սկզբում մի անցորդ է թքել վանքի ուղղությամբ, իսկ քիչ անց նույնը արել է նաև անցնող մեքենայի վարորդը։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ հրեական Շավուոթ տոնի ժամանակ:
Տեղի հայերը ոստիկանություն են զանգահարել, սակայն իրավապահները ժամանել են 25 րոպե անց, երբ խուլիգաններն արդեն դեպքի վայրից փախուստի էին դիմել։