05 Հնս
2025
28.3° c ԵՐԵՎԱՆ
16.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը հեռակա դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը հեռակա դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման

Բիշքեկի Մայիսմեկյան շրջանային դատարանը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին հեռակա կերպով դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման․ տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

Աթամբաևը մեղավոր է ճանաչվել Չուի շրջանի Կոյ-Տաշ գյուղում ապօրինի հողատարածքներ ձեռք բերելու, ինչպես նաև Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման ժամանակ կոռուպցիայի և օգոստոսի 7-8-ը Կոյ-Տաշ գյուղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Դատարանը նաև որոշում է կայացրել Նախկին նախագահի գույքի բռնագրավման վերաբերյալ և զրկել է նրան բոլոր պետական ​​պարգևներից։

Ռազմագերիներ