
Ֆրանսիան և Բելգիան չեն շտապում աջակցել մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու որոշմանը
Ֆրանսիան և Բելգիան հրաժարվում են աջակցել Եվրահանձնաժողովի կողմից Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) գնման արգելքին. հաղորդում է Politico-ն։
«Ֆրանսիան և Բելգիան պահանջում են լրացուցիչ երաշխիքներ՝ 2027 թվականը ռուսական գազի գնումները փուլ առ փուլ դադարեցնելու առաջարկի տնտեսական և իրավական հետևանքների վերաբերյալ», – նշել է պարբվերականը։
Politico-ն մեջբերում է Ֆրանսիայի էներգետիկայի նախարար Մարկ Ֆերաչիի խոսքերը. «Մենք պաշտպանում ենք եվրոպական դիվերսիֆիկացման ռազմավարությունը որն արդեն օրակարգում է»։
Հրապարակման համաձայն՝ Բելգիան, որը երկրորդն է ռուսական գազի ներմուծման ծավալով, ցանկանում է որոշում կայացնելուց առաջ գնահատել դրա տնտեսական հետևանքները։
Եվրոպական հանձնաժողովը, ինչպես սպասվում է, հունիսին կքննարկի Ռուսաստանից ռուսական գազի և միջուկային վառելիքի ներմուծման արգելքի հարցը մինչև 2027 թվականի վերջը։