06 Հնս
2025
18.2° c ԵՐԵՎԱՆ
14.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինային  հիմնական օգնությունը պետք է տրամադրի Եվրոպան. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

Ուկրաինային հիմնական օգնությունը պետք է տրամադրի Եվրոպան. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

Եվրոպան պետք է առաջատար դեր խաղա Ուկրաինային օգնելու գործում: ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հաստատել է, որ այս դիրքորոշումը մնում է անփոփոխ: «Մենք ակնկալում ենք, որ Եվրոպան առաջատար դեր կսանձնի Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսներով և քաղաքական կապիտալով ապահովելու գործում: Եվրոպացիները անմիջականորեն շահագրգռված են իրենց մայրցամաքում խաղաղություն ապահովելու հարցում: Մենք կշարունակենք անել ամեն ինչ, որպեսզի աջակցենք դրան»,-նշել է նա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների՝ հունիսի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումից առաջ:

Մեթյու Ուիթաքերը նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն քննարկում դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը: «Մենք ՆԱՏՕ-ի միակ անդամը չենք, որը նման կարծիք ունի: Վերջին հաշվով այդ որոշումը (ԱՄՆ) նախագահ Թրամփինն է և բոլոր 32 դաշնակիցներինը, որոնք պետք է միաձայն որոշման գան», – նշել է նա։ Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ), իր հերթին, հայտնել է, որ պատրաստվում է Ուկրաինայում հակամարտության շարունակմանը մինչև առնվազն 2027 թվականը և առաջարկում է ԵՄ-ում գտնվող ուկրաինացի փախստականների համար ժամանակավոր պաշտպանության միջոցառումները երկարաձգել մինչև 2027 թվականի մարտը: 

Ռազմագերիներ