Ստեփանակերտում յուրաքանչյուր ընտանիքի մեկական հաց են վաճառելու՝ ցորենի սղության պատճառով
Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարել
է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում այսօրվանից ավելի
է նվազել արտադրվող հացի ծավալը: Այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի
վաճառել մեկական հաց: Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի
ներկայացուցիչները հացի արտադրամասերում վերահսկելու են հացի բաշխման գործընթացը:
Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում
եգիպտացորենի ալյուրի պատրաստման և հացի արտադրման ուղղությամբ, սակայն առկա տեղումների
պատճառով եգիպտացորենի լայնածավալ հունձի աշխատանքները մի քանի օրով հետաձգվել են»: