
Ռուսաստանը պատրաստ է հունիսի 7-9-ը սկսել գերիների փոխանակումը Ուկրաինայի հետ. Մեդինսկի
Ռուսաստանը պատրաստ է հունիսի 7-ից 9-ը սկսել ռազմագերիների փոխանակումը ուկրաինական կողմի հետ․ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Մենք ենթադրում ենք, որ դա, հավանաբար, կլինի 1200 հոգի յուրաքանչյուր կողմից, և այն կրկին կլինի ռազմագերիների ամենամեծ փոխանակումը: Մենք պատրաստ ենք սկսել հունիսի 7-ին, 8-ին, 9-ին: Մեր կողմից մենք լիովին պատրաստ ենք դրան», – ասել է Մեդինսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Մեդինսկին նշել է, որ համարժեքության վերջնական ցուցանիշը համաձայնեցվում է, և փոխանակման համար առաջնահերթ կատեգորիաները կլինեն «վիրավորները, ծանր հիվանդները և մինչև 25 տարեկան ռազմագերիները»։