27 Նոյ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի անդամակցությունը BRICS-ին և ՇՀԿ-ին կօգնի հաղթահարել արևմտյան պատժամիջոցների հետևանքները․ Իրանի նախագահ

Իրանի անդամակցությունը BRICS-ին և ՇՀԿ-ին կօգնի հաղթահարել արևմտյան պատժամիջոցների հետևանքները․ Իրանի նախագահ

Իրանի անդամակցությունը BRICS-ին և Շանհայի համագործակցության կազմակերպությանը
(ՇՀԿ) կօգնի Իսլամական Հանրապետությանը՝ հաղթահարելու արևմտյան պատժամիջոցների բացասական
հետևանքները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում
է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

«Մեր անդամակցությունը BRICS գլոբալ դաշինքին և տարածաշրջանային
Շանհայի համագործակցության կազմակերպությանը որոշակիորեն կարող է իր դերը խաղալ ԱՄՆ-ի
պատժամիջոցների դեմ պայքարում։ Իրանի տնտեսական ներուժը թույլ կտա ամրապնդել երկու
միավորումների դիրքերը միջազգային ասպարեզում», – ասել է Ռայիսին Թեհրանում կայացած
մամուլի ասուլիսում։