
Իրանցի երիտասարդ և անվանի ըմբիշը ծրագրում է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո (լուսանկար)
Իրանցի ազատ ոճի ըմբիշ Ամիրրեզա Մասումին պլանավորում է փոխել իր մարզական քաղաքացիությունը, նրա առաջին ընտրությունը Հայաստանն է։ Sportaran.com-ը փոխանցում է, որ 20-ամյա մարզիկն այժմ գտնվում է Երևանում և բանակցություններ է վարում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ։
Նշվում է, որ երկու կողմերն էլ հետաքրքրված են անցումով, և շուտով սպասվում է պաշտոնական հայտարարություն։
Մասումին հանդես է գալիս մինչև 125 կգ քաշային կարգում (գերծանր քաշ) և արդեն իրեն դրսևորել է որպես այս քաշային կարգի՝ աշխարհում ամենաուժեղ ըմբիշներից մեկը։ Սակայն Իրանի մեծահասակների հիմնական հավաքականում Մասումին չի կարողանում հայտնվել՝ Ամիր Հոսեյն Զարեի հետ մրցակցության պատճառով, որը 24 տարեկանում արդեն դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն, ինչպես նաև Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր։ Ամիրրեզան երազում է մասնակցել 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերին, ուստի որոշել է փոխել իր մարզական քաղաքացիությունը և այդ նպատակով ընտրել է Հայաստանը։