28 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
-0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ուժերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար. Կատրին Կոլոննա

Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ուժերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար. Կատրին Կոլոննա

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հանրապետության դեսպանների
տարեկան համաժողովին հայտարարել է, որ Փարիզը մոբիլիզացնում է իր ուժերը Հայաստանի
և Ադրբեջանի միջև խաղաղության համար։ «Դա թույլ կտա երկու երկրների միջև սահմանազատում
իրականացնել, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ապրել իր հայրենիքում՝ հարգելով նրանց
իրավունքները, մշակույթը և պատմությունը: Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտահոսք
հրահրելու համար Ադրբեջանի «խեղդելու» քաղաքականությունը անօրինական է, ինչպես արդեն
սահմանել է Արդարադատության միջազգային դատարանը, և նաև անբարոյական է»,- ասել է նա։