27 Դեկ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
4.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարիզի քաղաքապետը կժամանի Հայաստան՝ ուղեկցելու ԼՂ-ի համար նախատեսված հումանիտար օգնության շարասյունը

Փարիզի քաղաքապետը կժամանի Հայաստան՝ ուղեկցելու ԼՂ-ի համար նախատեսված հումանիտար օգնության շարասյունը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և մի շարք խոշոր շրջանների կողմից
Արցախ ուղարկված մարդասիրական բեռով բեռնատարների շարասյունն վաղը կլինի Լաչինի միջանցքի
մուտքի մոտ։

Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների
համակարգող խորհուրդը,օգոստոսի 30-ին Հայաստան է ժամանելու Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն,
որը կուղեկցի Երևանից դեպի Լաչինի միջանցք ուղևորվող շարասյունը։ Հումանիտար օգնությունը
հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի
երկիր ռեգիոնները։ 

Լաչինի միջանցքի մոտ Արցախ մուտքին է սպասում նաև Հայաստանի ուղարկած
մարդասիրական օգնության շարասյունը։