07 Հնս
2025
27.3° c ԵՐԵՎԱՆ
15.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գյուղ՝ առանց սահմանի. երբ իշխանության բացթողումների գինը վճարում է քաղաքացին

Գյուղ՝ առանց սահմանի. երբ իշխանության բացթողումների գինը վճարում է քաղաքացին

16 և 17 տարեկան սյունեցի տղաները վաղ առավոտյան ձին որոնելիս մոլորվել են ու հայտնվել ադրբեջանական կողմում։ Տեղեկությունը հայտնել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Տղաներից մեկը Տեղ գյուղից է, մյուսը՝ Արավուսից։ Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն ասում է՝ Տեղ գյուղում ԱԱԾ պոստեր չկան. աշխարհազորն է կանգնած։ Երևի պոստի տղերքը չեն նկատել տղաներին։ 

Փաստորեն, եթե սեփական գյուղում մի փոքր կորցնես զգոնությունդ, 2 քայլ ավելի քայլես, կարող ես հայտնվել թշնամու ձեռքում։ Սա սահմանի վերահսկողության խնդի՞ր է, պետական անգործությա՞ն, թե՞ պարզապես անուշադրության:

 

Ռազմագերիներ