
Ռուսական բանակը հարվածել է ուկրաինական քաղաքներին. կան զոհեր
Հունիսի 7-ի գիշերը ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկովին, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, տուժել՝ 17-ը. փոխանցում է Українська правда-ն՝ հղում անելով տեղական իշխանության մարմիններին:
Հրետակոծության հետևանքով վնասվել է 18 բնակելի շենք. քաղաքում խոշոր հրդեհ էր բռնկվել:
Ռուսական կողմը նաև հարվածել է ուկրաինական այլ բնակավայրերի. Լուցկ քաղաքում հարձակման հետևանքով կա 2 զոհ և 30 վիրավոր, ընթանում են փրկարարական աշխատանքներ: