
Ադրբեջանցիների կողմից անչափահաս բնակինչներին առևանգելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԱԱԾ
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Արավուս գյուղից ադրբեջանական կողմում հայտնված անչափահասների վերաբեյալ.
«Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։
Ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», – ասվում է հայտարարության մեջ: