07 Հնս
2025
22.2° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սկանդալ, միլիարդների կորուստ և մանկապղծության մեղադրանք. Մասկն ընդդեմ Թրամփի

Սկանդալ, միլիարդների կորուստ և մանկապղծության մեղադրանք. Մասկն ընդդեմ Թրամփի

Սև կատվից էլ մեծ ինչ-որ բան է անցել Թրամփի ու Մասկի միջով: Երբեմնի ընկերների վերադաս ու աշխատող հարաբերությունները մեղմ ասած թշնամանքի են վերածվել: Այն ինչ գրում են իրար մասին երկու գիգանտները, պարզապես անհավատալի է:  Նրանք հրապարակավ վիճել են։ Աշխարհի ամենահարուստ մարդը Սպիտակ տան ղեկավարին «ստախոս» է անվանել, ասել է, որ առանց իր օգնության Թրամփը չէր հաղթի ընտրություններում և անուղղակիորեն մեղադրել է նրան մանկապղծության համար։

Էպշտեյնը մի սկանդալային գործ է, որն առաջացել է 2000-ական թթ. կեսերին: Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը մեղավոր է ճանաչվել մարմնավաճառության կազմակերպման, նաև դատապարտվել է անչափահասի բռնաբարության համար։ Միլիարդատերը կրկին ձերբակալվել է ԱՄՆ-ում 2019 թվականի ամռանը, նրան մեղադրել են աղջիկների, այդ թվում՝ 14-ամյա երեխաների թրաֆիքինգի և նրանց մարմնավաճառության դրդելու համար:

Ռազմագերիներ