
Իսրայելական բանակի հարվածների հետևանքով Գազայում տասնյակ մարդիկ են զոհվել
Հունիսի 7-ին Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական զինուժի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ. փոխանցում է Al Jazeera-ն:
Ընդ որում՝ զոհված բնակիչներից ութը սպանվել է հումանիտար օգնություն ստանալու համար իր հերթին սպասելիս:
Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսված լայնածավալ մարտական գործողությունների հետևանքով անկլավի տարածքում զոհվել է ավելի քան 54,700 անձ, իսկ վիրավորների թիվը մոտեցել է 125,800-ի։