
Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ձայն չեն տալու «Պատիվ ունեմ» խմբակցության թեկնածուին
Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն պատրաստվում ձայն տալ «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին. ասել է Աղազարյանը Sputnik Արմենիա-ի հետ զրույցում:
Աղազարյանի կարծիքով՝ իրենք ավելի մեծ հավանականությամբ կկարողանան ձայներ ստանալ ՔՊ-ից Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի համար, քան «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
Ավելին` Աղազարյանը վստահեցնում է, որ ՔՊ–ում արդեն կան մարդիկ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալ իրենց նախաձեռնությանը՝ չնշելով, սակայն, նրանց անունները: