08 Հնս
2025
26.3° c ԵՐԵՎԱՆ
17.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իլոն Մասկի հայրը Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ասել է, որ  որդին սխալ է թույլ տվել՝ վիճելով Թրամփի հետ

Իլոն Մասկի հայրը Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ասել է, որ  որդին սխալ է թույլ տվել՝ վիճելով Թրամփի հետ

Էրոլ Մասկի խոսքով՝ Իլոնի և ԱՄՆ նախագահի միջև հակամարտությունը «մանրուք է, որը վաղը կավարտվի»։

«Նրանք արդեն հինգ ամիս անընդմեջ ահռելի սթրես են ապրում։ Հասկանալի է, որ այսպիսի պայմաններում կարող են առաջանալ ներքին լարվածություններ։ Բայց ես վստահ եմ՝ Թրամփը կհաղթի։ Նա ընտրված նախագահ է», – ասել է Էրոլ Մասկը՝ հավելելով, որ իր որդին «չի պատրաստվում զիջել սկզբունքները»՝ դեմոկրատների գաղափարներին աջակցելու հարցում։

Մոսկվայում Էրոլ Մասկը կմասնակցի «Ապագայի 2050 ֆորումին», որը  որը միավորում է տեխնոլոգիական, տնտեսական և քաղաքական միտքը՝ փորձելով ձևավորել ապագայի աշխարհի տեսլականը։ Էրոլ Մասկի մասնակցությունը ֆորումին, հատկապես նրա որդու ազդեցիկ ներկայության ֆոնին համաշխարհային տեխնոլոգիական դաշտում, արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել փորձագետների շրջանում։

Ռազմագերիներ