Ադրբեջանը շարունակում է զազրելի պահվածքը. Մենենդեսը` արցախցի 3 երիտասարդների առևանգման մասին
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ
Ռոբերտ Մենենդեսն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղակայված անօրինական անցակետում
Ադրբեջանի կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգմանը։
«Խորապես անհանգստացած ենք, որ Ադրբեջանը շարունակում է իր զազրելի
պահվածքը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում հայերին վախեցնելուն, մարդասիրական օգնության
մուտքի արգելքին և ԿԽՄԿ-ի կարևորագույն գործունեությունը խաթարելուն: Սա անընդունելի
է»,- գրված է Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի X-ի միկրոբլոգում։