
Իրանի միջուկային ծրագրի երաշխիքների շուրջ «չլուծված հարցեր» կան. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնության համար երաշխիքների առումով «չլուծված հարցեր» կան։
«Վերջին ամիսներին ես ինտենսիվորեն աշխատել եմ Իրանի և ԱՄՆ-ի հետ՝ նրանց բանակցություններին աջակցելու համար…. ՄԱԳԱՏԷ-ն անփոխարինելի դեր է խաղում ցանկացած նոր համաձայնագրի ստուգման գործում։ Մենք շարունակում ենք համագործակցել, բայց երաշխիքների չլուծված հարցերը մնում են։ Իրանը պետք է անհապաղ տրամադրի տեխնիկապես հավաստի պատասխաններ՝ չհայտարարագրված միջուկային նյութերի և գործունեության վերաբերյալ պարզաբանումների համար», – գրել է Գրոսսին X-ի իր միկրոբլոգում։