01 Հուլ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուղղափառ հրեաները փորձել են ներխուժել Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցի

Ուղղափառ հրեաները փորձել են ներխուժել Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցի

Մի խումբ ուղղափառ հրեաներ փորձել են առանց թույլտվության մուտք գործել Երուսաղեմի հայկական վանքի տարածք․ X-ի իր միկրոբլոգում հայտնել է տեղի հայկական թաղամասի փրկության շարժման ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 8-ի առավոտյան՝ Սուրբ Հակոբ տաճարի մուտքի մոտ՝ հայկական թաղամասի փակ և պահպանվող տարածքում: Իրավիճակին միջամտած հայ համայնքի անդամներից մեկի խոսքով՝ երբ նրանց բացատրել են, որ այն մասնավոր եկեղեցական սեփականություն է և մուտքը խստիվ արգելված է, փորձել են կոնֆլիկտ հրահրել։

«Սա մեր երկիրն է, մենք կարող ենք գնալ ուր ուզենք»,- հայտարարել է նրանցից մեկը:

Ռեպլիկներից հետո խումբն, ի վերջո, լքել է տարածքը, հավելել է Բալյանը։

Սուրբ Հակոբի վանքը ծառայում է որպես Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցի: Վանքի կապը հայերի հետ փաստագրված է 12-րդ դարից։ Եկեղեցու ամենավաղ հայերեն արձանագրությունները թվագրվում են 1151-1153 թվականներով։ Երկուսն էլ փորագրված են 1835 թվականի վերականգնման ժամանակ հայտնաբերված հուշակոթողների վրա։ Ժամերգություններից բացի, եկեղեցին երբեմն օգտագործվել է որպես ապաստան տեղի հայ համայնքի համար։

Ռազմագերիներ