26 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում ցանկացած անզգույշ, չհաշվարկված քայլ, գործողություն պայթյունի է հանգեցնելու. Տիգրան Աբրահամյան

Արցախում ցանկացած անզգույշ, չհաշվարկված քայլ, գործողություն պայթյունի է հանգեցնելու. Տիգրան Աբրահամյան

Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ցանկացած մակարդակում
պետք է գնահատել խորության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ»
խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հաճախ քննարկումները, դիտարկումները զուտ մակերեսին երևացող իրադարձությունների
համատեքստում են: Հեշտ, ստանդարտ լուծումներ չկան, Արցախում ծայրահեղ միջոցներ է իրականացվում
իրավիճակը գոնե նվազագույն կառավարելիության դաշտում պահելու համար ու ցանկացած անզգույշ,
չհաշվարկված քայլ, գործողություն պայթյունի է հանգեցնելու: Լաչառությունը, չկառավարվող
վարքագիծը, իրավիճակի անհիմն սրումը քաոսի վերածելու չափազանց մեծ ռիսկ է պարունակում:
Հայաստանի իշխանությունն Արցախը հրել է ալեկոծությունների դաշտ, իսկ ինքը զբաղված է
քեֆերով, համերգներով և ուտել-խմելով»: