09 Հնս
2025
22.1° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպե՞ս են կարգավորելու կոնյակագործների բարձրաձայնած խնդիրը․ քննարկում ԱԺ-ում

Ինչպե՞ս են կարգավորելու կոնյակագործների բարձրաձայնած խնդիրը․ քննարկում ԱԺ-ում

Վերջին շրջանում կոնյակագործները հաճախ են բողոքում արտահանման հետ կապված խնդիրներից։ Տնտեսվարողները մեծ վնասներ են կրում։ Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում խնդիրը բարձրաձայնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մեր տնտեսվարողները հսկայական խնդիրների առջև են կանգնած, իսկ տնտեսության այդ ճյուղը մարտահրավերների առջև է կանգնած։ Որպես ոլորտը կարգավորող մարմնի ղեկավար, պետությունը ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնի, որ մեր տնտեսվարողների ահռելի կորուստներն ու խայտառակ վիճակը կասեցնենք ու թույլ տանք նրանց շարունակել գործունեությունը»,- հարցրել է  Դանիելյանը ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։

Խնդրի կարգավորումը իրենց հանձնաժողովի ֆունկցիաների մեջ չի մտնում՝ ընդգծում է Գևորգյանը։

«Խնդիրը ՀՀ-ի տարածքից դուրս է և գտնվում է Էկոնոմիկայի նախարարության տիրույթում։ Տեղյակ եմ նաև, որ նախարարության մեր գործընկերները հարցը կարգավորելու համար ինտենսիվ զբաղվում են և որոշակի լուծումներ ունեն։ Ես բազմիցս ասել եմ, որ հանձնաժողովը պատրաստ է մշտապես աջակցել գործընթացին, եթե կարիքը լինի։ Առաջին քայլը կարծում եմ Էկոնոմիկայի նախարարությունն արդեն արել է․ հասկացել է խնդիրն ու այն լուծելու ուղիները։ Հասկացել է նաև հնարավոր վնասի չափը։ Կարծում եմ՝ բավարարար քայլեր են ձեռնարկվում կամ կձեռնարկվեն»,- ասել է Գևորգյանը։

Ծաղիկների ներկրման վերաբերյալ, Գևորգյանն անկեղծանալով, ասել է՝որևէ քննարկման չի մասնակցել, իսկ տնտեսվարողներից և ոչ մեկը իրենց չի դիմել։ Չնայած հանձնաժողովի իրավասության տակ չէ կոնյակագործների բարձրաձայնած հարցը, այնուամենայնիվ, Գևորգյանը ենթադրել է՝ շուտով ամեն ինչ պարզ կլինի։

Ռազմագերիներ