Ամերիկյան
«FOX News» լրատվականը հրապարակել է Մերձավոր Արևելքի քարտեզը, որտեղ տեղ է գտել նաև
ներկայիս Թուրքիայի Հանրապետության քարտեզը՝ բացառությամբ Ստամբուլի և այդ երկրի մի շարք եվրոպական
շրջանների։
Ազգայնական և իշխանամերձ թուրքական
«Sabah» պարբերականը, գրել է․
«Քարտեզի
վրա ոչ մի դետալ աննկատ չմնաց։ Պարզվեց, որ Ստամբուլը ներառված չէ հեռուստաալիքի կողմից
օգտագործված Թուրքիայի քարտեզում։ Մյուս կողմից, հայտնի է, որ FOX-ն աջակցում է նաև
Disney Plus-ին, որը, ենթարկվելով հայկական լոբբիի ճնշմանը, «Աթաթուրք» սերիալը դեռ
չհեռարձակված հանել էր եթերից»։
Թուրքական պարբերականը քարտեզը վերնագրել է «Սադրանք՝
առանց Ստամբուլի»։