11 Հնս
2025
25.1° c ԵՐԵՎԱՆ
17.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մինչև 25 տարեկան ռազմագերիների երկրորդ խմբին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մինչև 25 տարեկան ռազմագերիների երկրորդ խմբին. ՌԴ ՊՆ

Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ռուսաստանցի զինծառայողների երկրորդ խումբն է վերադարձվել Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից․ տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների համաձայն` այսօր Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է ռուսաստանցի զինծառայողների երկրորդ խումբը», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փոխարենը մի խումբ ռազմագերիներ են հանձնվել Ուկրաինայի զինված ուժերին։

«Ռուսաստանցի զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն», – հստակեցրել է գերատեսչությունը:

Ռազմագերիներ