«Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսն էլ շատ արագ վերածեցին` «Արցախն Ադրբեջան է և վերջ»․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ ամբիոնից, տարբեր միկրոֆոններից գոռում էին, թե Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում:
Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսն էլ շատ արագ վերածեցին` «Արցախն Ադրբեջան է և
վերջ»:
Որոշ անբարոյականներ էլ այնքան էին էնտուզիազմի մեջ ընկել` Ադրբեջանից առաջ վազելով
գոռում էին, թե գիտեք, Ղարաբաղը միշտ էլ ադրբեջանական է եղել:
Հիմա ճիշտ ժամանակն է, որ Ադրբեջանի երախն ուղարկվող արցախցիների փոխարեն ՀՀ իշխանության
հատուկ նշանակության ադրբեջանասերներն իրենց ընտանիքներով մեկնեն Հայաստանն Ադրբեջանին
կապող միջանցք, այնտեղ հանդիպեն իրենց գաղափարակից ադրբեջանցիների հետ:
Արցախի մեր հայրենակիցներին հասցված այս դժոխքը սրա նախաձեռնողների տներ է մտնելու:
Սերունդներով անիծվելու եք
ու ինչքան էլ հայտարարեք, որ դավաճան պիտակից չեք վիրավորվում մեկ է` բոլորը ձեզ, ձեր
սերունդներին որպես դավաճան, դավաճանի սերունդ են ճանաչելու, ինչից փախչել չի ստացվի»։